TOP նոր
» » » ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում

ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում

21-06-2021, 14:07 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
21 Հունիս 2021, 14:07 - NovostiNK
ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում


Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կպահպանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հայ ժողովուրդը գիտի, որ այն վստահելի ու հավատարիմ ընկեր է, ամենամոտը Հայաստանին»,-ասել է նա:

Վլադիմիր Ջաբարովը գլխավորը համարում է Հայաստանում իրավիճակի կայունացումը, և որ քաղաքական հակազդեցությունները չտեղափոխվեն փողոց: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում ամեն ինչ կանցնի ժողովրդավարական սկզբունքների պայմաններում:

Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի հավատարիմ գործընկերը, ԵԱՏՄ անդամ երկիր: Վլադիմիր Ջաբարովը կարևոր է համարել նախորդ տարվա նոյեմբերից հետո երկրի տնտեսության վերականգնումը: «Կարծում եմ, որ այս համատեքստում մենք կողջունենք ՀՀ կառավարության ցանկացած խաղաղ նախաձեռնություն»,-նշել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS