TOP նոր
» » » Ֆրանսիայում ու ԵԽ-ում ՀՀ դեսպանները հանդիպել են Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ

Ֆրանսիայում ու ԵԽ-ում ՀՀ դեսպանները հանդիպել են Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ

8-07-2021, 13:05 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
8 Հուլիս 2021, 13:05 - NovostiNK
Ֆրանսիայում ու ԵԽ-ում ՀՀ դեսպանները հանդիպել են Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ


Հուլիսի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ քաղաք։ Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար։

Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպեցին նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվեց Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։

Դեսպանը ներկայացրեց Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։

Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS