TOP նոր
» » » Փաշինյանը և Աֆեյանը քննարկել են ՀՀ կառավարության և երկրի զարգացմանն համատեղ ծրագրերի հարցեր

Փաշինյանը և Աֆեյանը քննարկել են ՀՀ կառավարության և երկրի զարգացմանն համատեղ ծրագրերի հարցեր

18-07-2021, 16:47 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
18 Հուլիս 2021, 16:47 - NovostiNK
Փաշինյանը և Աֆեյանը քննարկել են ՀՀ կառավարության և երկրի զարգացմանն համատեղ ծրագրերի հարցեր


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Փաշինյանը և Աֆեյանը քննարկել են համազգային օրակարգին, ՀՀ կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ մեր Հայրենիքում:

Մենք մեծ հուզմունքով և ոգևորությամբ էինք հետևում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ձեր ունեցած ներդրմանը, նաև շատ ուրախանում էինք հաջողություններով, որ Դուք, Ձեր ընկերությունն ունեցաք այդ ասպարեզում:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված այս շրջանում համարում ենք, որ իրադրությունը կառավարելի է, մեր ձեռք բերած փորձը շատ բան սովորեցրեց: Այժմ փորձում ենք հնարավորինս շատ պատվաստումներ իրականացնել մեր քաղաքացիների շրջանում:

Նաև այնպես է ստացվել, որ օտարեկրյա քաղաքացիների շրջանում ենք պատվաստում իրականացնում: Հույս ունեմ այսօր լսել Ձեր տեսակետները և կանխատեսումները կորոնավիրուսի հետագա պահվածքի և այն մասին, թե ինչքանո՞վ պատվաստանյութերի ի հայտ գալը կօգնի, որ հարցը լուծված համարենք, ինչքանո՞վ է դա արդեն մտնում կառավարելիության փուլ և ի՞նչ անկանխատեսելի հնարավորություններ ու սպառնալիքներ կան:

Իհարկե, նախկինում իրար հետ քննարկել ենք նաև մեր համազգային օրակարգին, Հայաստանի զարգացման հեռանկարների ռազմավարությանը վերաբերող հարցեր: Համոզված եմ, որ այդ թեմաներով նույնպես այսօր քննարկում կունենանք:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Իր հերթին Նուբար Աֆեյանը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շնորհավորում եմ Ձեզ ընտրությունների և հաջողությունների կապակցությամբ, որ ազգը, երկիրը կարողացավ շարունակել ընտրությունների արդար և օրինակելի տարբերակը, որը հաստատվեց: Դա շատ լավ նշան է մեր ապագայի համար:

Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS