TOP նոր
» » » Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները

Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները

30-07-2021, 09:38 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
30 Հուլիս 2021, 09:38 - NovostiNK
Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները


ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահան Քերոբյանը հուլիսի 29-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

«Գործընկերոջս հետ խոսել ենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, անդրադարձել հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS