TOP նոր
» » » Շնորհակալ եմ երկու ժողովուրդների բարեկամության գործում Ձեր ներդրման համար. ՀՀ նախագահն ընդունել է Ժոնաթան Լաքոթին

Շնորհակալ եմ երկու ժողովուրդների բարեկամության գործում Ձեր ներդրման համար. ՀՀ նախագահն ընդունել է Ժոնաթան Լաքոթին

10-09-2021, 14:55 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
10 Սեպտեմբեր 2021, 14:55 - NovostiNK
Շնորհակալ եմ երկու ժողովուրդների բարեկամության գործում Ձեր ներդրման համար. ՀՀ նախագահն ընդունել է Ժոնաթան Լաքոթին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

«Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասել է Արմեն Սարգսյանը:

Նա երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:

Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ: Նա ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS