TOP նոր
» » » ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագիծը

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագիծը

13-09-2021, 12:38 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
13 Սեպտեմբեր 2021, 12:38 - NovostiNK
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագիծը


ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով»-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացութուն ստացած նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ առաջարկել էին նախ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել, որը, սակայն, մերժվել էր: Հետո առաջարկել են «Արտաքին հարաբերությունների հանձնաժողով»-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով հանձնաժողով»՝ գործառույթներից մեջ ավելացնելով նաև Արցախին առնչվող հարցեր: Սակայն վերջին նախաձեռնությանը ևս ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

«Մեր հիմնավորումները հետևյալն են՝ մենք այսօր ունենք բոլորովին նոր իրավիճակ տարածաշրջանում և Արցախի խնդրի հետ առնչվող: Եթե նույնիսկ այս իրավիճակում մենք չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր հանձնաժողովներից որևէ մեկի գործառույթում, ապա, ես կարծում եմ՝ այս խուսափողական, այս նահանջող գործելակերպը ո՛չ թե խելամտության մասին է վկայում, այլ՝ անկամության, թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին»,-ասաց Վարդանյանը:

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ պետք է շատ ուշադիր և շատ լուրջ աշխատանք իրականացնեն՝ ելնելով ծառացած մարտահրավերներից:

«Բայց ներկայացված նախագիծը բացարձակապես չէր լուծում այդ խնդիրները, չէր անդրադառնում այդ հարցերին: Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերվում էր ՀՀ-ի և Արցախի ԱԺ-ների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահները: Այս պարագայում այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ՝ սխալ է»,-ասաց նա:

Վարդանյանը նշեց՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է չմասնակցել այդ հարցով քվեարկությանը՝ հավելելով, որ այդ հարցը որևէ նոր բովանդակություն չի հաղորդում հանձնաժողովների գործունեությանը:

Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Ընդմիջումից հետո, քվեարկությամբ, որոշման նախագիծը օրակարգում ընդգրկելու նախագիծը ստացավ 10 կողմ և ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայներ:

ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կոչնակը չի հնչել և հորդորեց կրկնել քվեարկությունը: Ալեն Սիմոնյանը կրկնեց քվեարկությունը, արդյունքում՝ նախագիծը ստացավ 30 կողմ և ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS