TOP նոր
» » » ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից պատմեց տարածաշրջանում խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի քայլերի մասին

ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից պատմեց տարածաշրջանում խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի քայլերի մասին

25-09-2021, 09:20 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
25 Սեպտեմբեր 2021, 09:20 - NovostiNK
ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից պատմեց տարածաշրջանում խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի քայլերի մասին


ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս խոսեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների գերության պահելու ու խոշտանգելու և Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ ագրեսիվ և հայտարարությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նշեց, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը:

«Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: «Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է համարում Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

«Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով»,- եզրափակեց Փաշինյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS