TOP նոր
» » » Ռուսաստանը եւ ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ

Ռուսաստանը եւ ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ

13-10-2021, 12:39 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
13 Հոկտեմբեր 2021, 12:39 - NovostiNK
Ռուսաստանը եւ ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ


Ռուսաստանը եւ ԵՄ-ն հերթական հանդիպումն են անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Շարունակվում Է բանակցային գործընթացը Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Տեղի Է ունեցել Ռուսաստանի եւ Եվրամիության առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ վիրտուալ ձեւաչափով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանը եւ ԵՄ-ն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ կանցկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական պարամետրերի համաձայնեցման նպատակով, հաղորդել Է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են առաջիկա համատեղ քայլերը. կանցկացվեն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական իրավական եւ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փաստաթղթեր Է ուղարկել Եվրամիության ներկայացուցչություն, որոնք եվրոպական կողմը պահանջել Էր նախորդ հանդիպման ընթացքում, ճշտել են մամուլի ծառայությունում: «Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման շուրջ աշխատանքն ուղղված Է Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման խոչընդոտների վերացմանը ԵՄ-ի տարածքում եւ հակառակը: Այս հարցի շուրջ երկկողմ կոնսուլտացիաները կշարունակվեն»,-նշել են նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS