TOP նոր
» » » Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. ԻԻՀ գլխավոր դատախազը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. ԻԻՀ գլխավոր դատախազը՝ ՀՀ ԱԺ նախագահին

14-10-2021, 08:17 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
14 Հոկտեմբեր 2021, 08:17 - NovostiNK
Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. ԻԻՀ գլխավոր դատախազը՝ ՀՀ ԱԺ նախագահին


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

«Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարևորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած նախաձեռնության իրականացմանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալությանը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարևորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը շատ կարևոր է և փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատև և կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS