TOP նոր
» » » Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

19-10-2021, 13:41 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
19 Հոկտեմբեր 2021, 13:41 - NovostiNK
Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է:

Հարցին, թե ապաշրջափակման համատեքստում կոնկրետ ի՞նչ ուղիների մասին են քննարկումներ գնում, Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետացված տարբերակներ չկան: Ես ասել եմ երկաթգծի հետ կապված խնդիրը մի փոքր ավելի պարզ է՝վերականգնողական տրամաբանության մեջ: Գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, դրանց վերականգման մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS