TOP նոր
» » » Ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի. Փաշինյանը՝ գերեվարման դեպքերի մասին

Ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի. Փաշինյանը՝ գերեվարման դեպքերի մասին

24-11-2021, 08:12 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
24 Նոյեմբեր 2021, 08:12 - NovostiNK
Ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի. Փաշինյանը՝ գերեվարման դեպքերի մասին

Իհարկե, պետք է բոլոր դեպքերն էլ քննվեն։ Բա զինծառայողը գերի է ընկնում, չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում է, զինծառայողների գերի ընկնելու հանգամանքների հետաքննություն անցկացնելու իր հայտարարությունը վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ զինվորական երդումը «ոչ մի բան չնշանակող ինչ-որ բան չէ», բացի այդ, կառավարության անդամներն էլ են երդում տալիս, դա էլ անիմաստ չէ։

«Այո, պետք է ամեն դեպք քննվի։ Բա զինվորական երդում է, այսինքն՝ ոչ մի բան չնշանակող ինչ-որ բա՞ն է։ Ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի։ Բա որ կառավարության անդամը երդում է տալիս՝ որպես կառավարության անդամ, բա էդ երդումն ինչ-որ անիմաստ բա՞ն է։ Պետք է քննվի, այո, մենք դեմ չենք։ Իհարկե, պետք է ամեն դեպքով քննվի, և այնտեղ, որտեղ կա առիթ՝ քրեական գործ հարուցելու, հարուցվի, այնտեղ, որտեղ կա քրեական պատասխանատվության հիմք, պետք է քրեական պատասխանատվություն հետևի, այնտեղ, որտեղ չկա քրեական պատասխանատվության հիմք և առիթ, այնտեղ չպետք է հետևի», - ասաց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS