TOP նոր
» » » Կառավարությունը գնահատում է, որ ռազմական դրություն և մոբիլիզացիա հայտարարելու անհրաժեշտություն չկա. Փաշինյան

Կառավարությունը գնահատում է, որ ռազմական դրություն և մոբիլիզացիա հայտարարելու անհրաժեշտություն չկա. Փաշինյան

24-11-2021, 08:13 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
24 Նոյեմբեր 2021, 08:13 - NovostiNK
Կառավարությունը գնահատում է, որ ռազմական դրություն և մոբիլիզացիա հայտարարելու անհրաժեշտություն չկա. Փաշինյան

Քանի դեռ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվում, նշանակում է, որ կառավարությունը գնահատում է, որ այդ պահին դրա անհրաժեշտությունը չկա, ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի սահմանին թշնամու զորքի և զինտեխնիկայի կուտակումները, ինչո՞ւ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվում։

«Երբ լինի նման անհրաժեշտություն, կառավարությունը կգնա նման քայլի, բայց մենք հույս ունենք, որ այդպիսի անհրաժեշտություն չի լինի։ Մենք, այո՛, շատ սուր քննադատում ենք այս իրավիճակում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էսկալացիա։ Մենք ինչպես նախկինում, հիմա էլ՝ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու առիթները և հնարավորությունները բաց չենք թողնելու», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջերս խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչներն ասել են, թե իշխանություններն ուզում են մեղմել, թաքցնել իրավիճակը։

«Ես ասացի, որ չենք ուզում մեղմել իրավիճակը, մենք ականապատ դաշտի միջով ենք քայլում, և հետևաբար պետք է շատ զգույշ քայլել, բայց ցավոք, հնարավոր չի լինում պայթյուններից խուսափել», - նշեց Փաշինյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS