TOP նոր
» » » Նվազագույնը մեկ տարի ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից. լուրջ սպառնալիքներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

Նվազագույնը մեկ տարի ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից. լուրջ սպառնալիքներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

25-11-2021, 10:07 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
25 Նոյեմբեր 2021, 10:07 - NovostiNK
Նվազագույնը մեկ տարի ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից. լուրջ սպառնալիքներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետին այս փուլում փոխելը նպատակահարմար չի համարում:

«Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։ Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։ Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Նա ընդգծել է՝ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում:

«Ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից», - հավելել է պատգամավորը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS