TOP նոր
» » » «Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին

«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին

6-12-2021, 09:02 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
6 Դեկտեմբեր 2021, 09:02 - NovostiNK
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին

Աբովյան խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ահազանգեր են հնչել, որ առավոտից ՔՊ-ականներն ուղղորդում են քաղաքացիներին՝ քվեարկելու իշխող ուժի օգտին։

Օրվա ընթացքում ահազանգ է հնչել նաև Պտղնիի 29/40 ընտրատեղամասից, որտեղ կուտակումներ են եղել։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանը լրագրողներին հայտնել է, որ կուտակումները վաղ առավոտից են նկատվել, այստեղ ևս քաղաքացիներին ակնհայտ ուղղորդել են քվեարկել ՔՊ-ի օգտին։

29/40 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանի խոսքով՝ ինքը փորձել է տեղամասից հեռացնել ՔՊ-ականներին ու նրանց կողմնակիցներին, սակայն վերջիններս կուտակումներ են ստեղծել նաև դրսում՝ ընտրատեղամասի մոտ։

«Նպատակը ժողովրդին ուղղորդելն էր մինչև ընտրության մտնելը։ Կանչում են մի կողմ, խոսում են հետները, ոստիկանությունն էլ կագնած է ու ոչինչ», - ասել է հանձնաժողովի նախագահը։

Գրանցվել է նաև միջադեպ․ մոտ երկու տասնյակ ՔՊ-ականներին ընտրատեղամասից դուրս հանելիս վիճաբանություն է ծագել, նրանց չեն ցանկացել լքել տարածքը։

Լրագրողներն արձանագրել են, որ ընտրատեղամասի մոտ հավաքված ՔՊ-ականների հետ է եղել նաև Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մովսիսյանը, որը սկզբում հերքել է, որ ինքը հենց Մովսիսյանն է, ապա խուսափել է պատասխանել հարցերին։

Երեկոյան արդեն Հայկ Մովսիսյանի, նրա կողմնակիցների մասնակցությամբ նոր վիճաբանություն է ծագել։ Սպառնացել են լրագրողներին, նաև ԲՀԿ անդամներին։ Իշխող ուժի թիմակիցներից մեկը նույնիսկ բռնության կոչ է հնչեցրել․ «Բերեք սրանց սաղին տփենք»։ Միջամտել է ոստիկանությունը։

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը ոստիկանություն հաղորդում է տվել կատարվածի մասին, իսկ հանձնաժողովի նախագահը ուղղորդումների և կուտակումների վերաբերյալ արձանագրություն է կազմել ու գրանցել մատյանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS