TOP նոր
» » » «Հավերժական Հայաստան լինելու է». Թաթուլ Կրպեյանի դուստրը երդվեց հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին

«Հավերժական Հայաստան լինելու է». Թաթուլ Կրպեյանի դուստրը երդվեց հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին

7-12-2021, 09:37 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
7 Դեկտեմբեր 2021, 09:37 - NovostiNK
«Հավերժական Հայաստան լինելու է». Թաթուլ Կրպեյանի դուստրը երդվեց հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին

Ազգային ժողովում այսօր երդում տվեց «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը:

Նա ասաց, թե հանուն ազատ ու անկախ Հայաստանի երդվում է հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին ու անմնացորդ նվիրումին առ հայրենիք:

«Երդվում եմ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադմեին Եռաբլուրում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան: Հավերժական Հայաստան լինելու է», - հայտարարեց Ասպրամ Կրպեյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS