TOP նոր
» » » Արթուր Խաչատրյան. Փաշինյանն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի «աղետից»

Արթուր Խաչատրյան. Փաշինյանն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի «աղետից»

25-12-2021, 09:32 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Արթուր Խաչատրյան. Փաշինյանն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի «աղետից»

25 Դեկտեմբեր 2021, 09:32 - NovostiNK
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ ամփոփել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսում հնչեցրած հայտարարությունները՝ ասուլիսը որակելով կտտանք.

«Դե ինչ, ամփոփենք երկու ժամվա կտտանքը․․․․

1․ Թուրքիայի հետ դեպի պայծառ ապագա
2․ Ալիևը եղել է, կա ու կլինի կիրթ ու կառուցողական
3․ Ղարաբաղից ձեռք քաշեք։Արցախի հարցը վաղուց լուծված էր, ոչինչ անել հնարավոր չէր։ Ձեռք քաշելուց բացի մոռացեք Շուշիի ու Հադրութի մասին, համ էլ ինչի՞ց ենթադրեցիք, որ նախկինում Արցախում ապրող ադրբեջանցիներն իրավունք չունեն Արցախ վերադառնալ։
4․ Ինքը մեղք չունի, գլխավոր շտաբը զեկուցել էր, որ չի նահանջելու։
5․ Հայաստանում կոռուպցիա չկա, արդար է, որ այն ընկերությունը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանի եղբայրը խոշոր տենդերներ է շահում։

Ինքն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի աղետից, որ բոցաշունչ ելույթներ էր ունենում «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգի տակ, որ Հադրութ-Ջրական ճանապարհ էր սկսում կառուցել։ Եթե 16-ից թվից Արցախը «տված էր», ինչո՞ւ էր իրավիճակը սրում։

Ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան թևակոխեր»։ Թող մինչև պատերազմը խաղաղությունից խոսեր, ոչ թե պարտությունից հետո։ Փորձում էր Շահեն Մեղրյանից, Պետոյից, Լեոնիդ Ազգալդյանից, Մոնթեից ավելի մարտական ու հայրենասեր երևալ։

Գլխավոր շտաբի մասին էլ մի բան ասեմ․ գլխավոր շտաբի պետին հորս տանից չէի բերել, ինքն էր նշանակել։ Օնիկին էլ, Ջալալին էլ, Դավիթ Տոնոյանին էլ, Արտակ Դավթյանին էլ․․․ Հիմա ումի՞ց է բողոքում»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS