TOP նոր
» » » ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան

ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան

24-01-2022, 09:57 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
24 Հունվար 2022, 09:57 - NovostiNK
ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան

«Ունեմ խորը կասկածներ, որ ձեր համար դժվար է լինելու այս ոճով իրականացնել ՄԻՊ առաքելությունը»,- խորհրդարնում ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նկատելով, որ Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ատելության խոսքի դեմ ունեցած իր սկզբունքային դիրքորոշման մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից վերջին տարիներին հնչել են սուր և անթուլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք:

«Մասնավորապես, հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլն, և սրանք որևէ փաստով հիմնավորված չեն: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը նման վարքագծի վերաբերյալ, տվեք հստակ գնահատական նման բառամթերքի օգտագործմանը, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,- ասաց Արթուր Ղազինյանը:

ՄԻՊ թեկնածուն ցավ հայտնեց, որ թե՛ իր ելույթը, թե՛ հարցուպատասխանը դեռ պատգամավորի մոտ կասկածներ է թողել և հայտնեց, որ դրա դեմ պայքարելու է պաշտպանին կից խորհուրդների ձևաչափով, քանի որ կարծում է՝ այստեղ գործ ունեն և՛ հանրային գործիչները, և՛ լրագրողները:

«Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- պատասխանեց ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS