TOP նոր
» » » ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու նախագծին

ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու նախագծին

23-03-2022, 09:50 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
23 Մարտ 2022, 09:50 - NovostiNK
ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու նախագծին

«Այս նախագիծը նրա մասին էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից հանրային խոսքով, կարծիքով կասկածի տակ դնելը, նման դիսկուս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք է, բայց բոլոր դեպքերում արձանագրենք, որ ՔՊ-ն հայտարարեց՝ դեմ է քվեարկելու և սա հերթական ցավալի հանգամանքներից է»,- ԱԺ քվերակությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, երբ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջոյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Այսպիսով, խորհրդարանի ՔՊ մեծամասնությունը դեմ քվեարկեց Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին՝ Արամ Վարդևանյանի հեղինակած օրենքների նախագծերին:

ԱԺ-ն այսօրվա նիստի մեկնարկին քվեարկությամբ ընդունեց՝

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասի (երկրորդ ընթերցմամբ),

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),

- «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու ևՎարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի

- Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (կոդ 068, երկրորդ ընթերցմամբ) օրենքների նախագծերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS