TOP նոր
» » » «Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական․ այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել»․ Արմեն Աշոտյան

«Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական․ այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել»․ Արմեն Աշոտյան

11-04-2022, 08:20 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
«Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական․ այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել»․ Արմեն Աշոտյան

11 Ապրիլ 2022, 08:20 - NovostiNK
Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչև 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ, News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:

«Այն, որ հակամարտությունը Ռուսաստանի և Արեւմուտքի միջև, որը դրսևորվում է Ուկրաինայում, ազդեցություն է ունենալու Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, ինձ համար տեսանելի էր դեռևս շաբաթներ առաջ, ինչի մասին զգուշացնում էի Ռուսաստանի` ԵԱՀԿ անդամակցության և ԵԱՀԿ շրջանակներում աշխատանքների շարունակության համատեքստում: Ակնհայտ էր որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը ոչ միայն միջազգային միակ ձևաչափն է, որն ունի մանդատ՝ արցախյան կարգավորմամբ զբաղվելու, այլև հայկական կողմերի շահերը ընկալող ֆորմատ է, որի հիմնարար սկզբունքները և տարրերը, որոնք բացահայտվել են 2009 թվականից սկսած, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման հիման վրա կարգավորման սկզբունքը, հայկական կողմի կարմիր գծերի ներառում էր իրականացնում: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա բնական է համարում, որ այս փոփոխությունը վտանգներ կառաջացնի հայկական կողմերի համար. «Քանզի գլոբալ հակամարտության մեջ Արևմուտքի և Ռուսաստանի խախտված եռանախագահությունը բերելու է մի կողմից գեոպոլիտիկ ճնշումների մեծացման` արցախյան կարգավորման շուրջ, այդ թվում՝ «քաղաքական խանդի» տեսարանների և «կամ, կամ»-ի սկբունքների կիրառման, մյուս կողմից նաև հարցականի տակ է դնում հայկական կողմի համար ընդունելի կարմիր գծերի քաղաքականությունը. խոսքը գնում է ինքնորոշման իրավունքի ներառման մասին՝ որպես կարգավորման սկզբունքի»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` լավրովյան հայտարարությունն իր ենթատեքստն ունի:

«Կարծում եմ, որ ռուսական կողմն այս գլոբալ հակամարտության մեջ Արևմուտքի հետ մի կողմից վա-բանկ է գնում՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին դնելով փաստի առաջ, որ կամ համարգործակցում ենք, այդ թվում՝ արցախյան ուղղությամբ, կամ առհասարակ խզում ենք բոլոր տեսակի անվտանգային և ռեգիոնալ քննարկումները այդ երկու ուժի կենտրոնների հետ, կամ մյուս կողմից վա բանկ է գնում, որպեսզի խնդրի կարգավորման համար կիրառի ասպես կոչված «կամ, կամ»-ի սկզբունքը՝ հատկապես հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ռուսական հեղինակությամբ երեք համատեղ հայտարարությունները:

Ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության կարգավորման համար ջանքեր է պետք գործադրել, կարծում եմ՝ Արևմուտքը ներկայացնող կողմի հետ, որպեսզի ռուսական կողմի հետ, այնուհանդերձ, արցախյան հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պահպանելու ջանքեր գործադրեն: Լավրովյան հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ դա ոչ թե ռուսական կողմի նախաձեռնությունն էր, այլ Արևմուտքի քայլերի առնվազն մեկնաբանությունը կամ փաստագրումը, հետևաբար, այստեղ պետք է ամեն ջանք իրականացնել, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չազդի մեզ վրա՝ ճակատարգրական այս ձևով»,- ասել է նա:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ Ռուսաստանը, այնուհանդերձ, պատրաստ է ստեղծված իրավիճակին. «Նամանավանդ, որ կան թույլ, բայց պոզիտիվ սիգնալներ, մասնավորապես՝ ամերիկյան պաշտոնյա Սալիվանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ անկախ ուկրաինական ճգնաժամից, ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգային հարցերի շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ։ Բացի դրանից, Փառուխի և Քարագլխի վերջին դեպքերի առնչությամբ մենք չտեսանք Մինսկի խմբի համանախագահերի հայտարարությունը, ինչն արդեն ահազանգ էր այն մասին, որ այդ ձևաչափը վտանգված է, բայց տեսանք համանախագահ երկրների առանձին արձագանքներ ադրբեջանական ոտնձգությունների կապակցությամբ, որոնք բավականին ունիսոն էին։ Մյուս կողմից կա նաև այլ փորձ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերություններն, այնուհանադերձ, շարունակում են որոշակի ձևաչափով իրենց համատեղ աշխատանքը և այստեղ, կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական։ Հետևաբար այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել՝ հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն է տարիներ շարունակ ջանքեր գործադրել և հետպատերազմյան շրջանում ավելի ընդգծել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարիք չունի, այնինչ մնացած բոլոր միջազգային ինտիտուտները պարբերաբար այդ ձևաչափի կարևորության մասին բարձրաձայնում էին»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS