TOP նոր
» » » 5165 շարժում. Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ

5165 շարժում. Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ

15-04-2022, 09:32 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
15 Ապրիլ 2022, 09:32 - NovostiNK
5165 շարժում. Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ

5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։

Շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը։

«Ժամն է միասնական պայքարի՝ հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության ու մեր արժանապատվության»,-նշում են գործիչները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS