TOP նոր
» » » Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան

Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան

18-04-2022, 08:45 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
18 Ապրիլ 2022, 08:45 - NovostiNK
Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան

«Այսօր բոլորը հանպատրաստից հավաքվեցին Ազատության հրապարակում՝ ուղղակի հասկանալով, որ իրականում մեր երկրում մի իրավիճակ է ստեղծվել, երբ յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, մարդկանց հոսքը, մարդկանց քանակն ու իշխանությունների կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ իրենք ճիշտ ուղու վրա են։

Նա կոչ արեց Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մի մասը գնա տուն, հանգստանա, որպեսզի վաղը, մյուս օրերին կարողանան կրկին գտնվել այստեղ։

«Ես մնալու եմ այստեղ, գիշերելու եմ այստեղ, այստեղ կգիշերեն ինձ հետ ևս մի քանի հոգի, բայց պետք չէ բոլորս մնանք այստեղ ու վաղը չկարողանանք այստեղ գտվել։ Եկեք, մի մասը գնացեք տուն։ Մենք մնալու ենք այստեղ մինչև մեր պայքարի ավարտը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ որևէ մեկին շնորհակալություն չի հայտնում, որ եկել են այստեղ ու միացել այս պայքարին, քանի որ այս պայքարը յուրաքանչյուրի պայքարն է, հայ մարդու պայքար է, այս պայքարը տեսակի, աշխարհընկալման և հայի լինել-չլինելու պայքար է։

«Մեզ բարի երթ ու բարի ընթացք»,- ասաց Վանեցյանը՝ կոչ անելով քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ, իրենք այստեղ են 24 ժամ։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին օրվա երկրորդ կեսին Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրել հրապարակ։
Ազատության հրապարակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, դասախոսներ, գեներալներ, գիտնականներ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS