TOP նոր
» » » Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան

Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան

21-04-2022, 10:43 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
21 Ապրիլ 2022, 10:43 - NovostiNK
Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան

«Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան։ Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, դասախոսություններ»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության կիրականացնեն այս կամ այն ակցիան։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով հրապարակում։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Ա.Վանեցյանը նախ հիշեցրեց թուրքական իշխանությունների հայտարարությունները՝ եթե հայերն ուզում են կարգավորել մեզ հետ հարաբերությունները, պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։

«Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման այդ փոփոխությունը կանեն»,- ասաց Ա. Վանեցյանը։

Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում որևէ քայլ չի արել։

«Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Ըստ նրա, կարևոր է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է։ Մենք էլ ենք ասում՝ այո, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեմ, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարևան երկիր, որի հետ սահմանները փակ են։

Խոսենք հենց սահմաններից։ Հայաստանի իշխանությունները խոսում են, որ առանց նախապայմանների մենք կարգավորելու ենք Թուրքիայի հետ հարաբերությունները։ Բայց մի շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների, ինչի՞ Թուրքիան միակողմանի չի բացում Հայաստանի հետ իր կողմից միակողմանի փակած ճանապարհները։ Հայաստանը Թուրքիայի հետ ճանապարհ չի փակել, Հայաստանի հետ ճանապարհները փակել է Թուրքիան, երբ Հայաստանը Արցախի հետ կապված պատերազմական գործողություններ է ունեցել Ադրբեջանի հետ։ Ուրիշ բան պետք չէ այստեղ փնտրել։

Շատ խորքային հարցեր կան, բայց ամենապարզ օրինակը դա է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS