TOP նոր
» » » Էդգար Էլբակյան. Ինչ է պակասում շարժմանն ու ինչի՞ց խուսափել

Էդգար Էլբակյան. Ինչ է պակասում շարժմանն ու ինչի՞ց խուսափել

3-05-2022, 09:41 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Էդգար Էլբակյան. Ինչ է պակասում շարժմանն ու ինչի՞ց խուսափել

3 Մայիս 2022, 09:41 - NovostiNK
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը մի քանի դիտարկումներ ու կետեր է առանձնացրել թափ հավաքող շարժման մասին.

1) Ի տարբերություն 2020-2021 թթ․ ձմեռային և գարնանային շարժման՝ այս անգամ ընդդիմության պատասխանատուները շատ ավելի կազմակերպված ու հաշվարկված են մոտեցել հարցին։

2) Շարժումն ունի ոչ թե դասակարգային, այլ հասարակական-ազգային հիմք և դրանով իսկ ավելի ներկայացուցչական է․ ներկա են բոլոր մարզերը, բոլոր մասնագիտություններն ու խավերը։

3) Շարժման պատասխանատուները բաց են առաջարկների ու կառուցողական քննադատության համար, ինչի շնորհիվ օրըստօրե ականատեսն ենք ավելի հղկված մեթոդների։

Այս պահին շարժմանը պակասում են

1) Միասնական և հստակ կարգախոսը։ Սպիտակները 1920 թ․-ին պարտվեցին ռուսական քաղաքացիական պատերազմում նաև որովհետև չկարողացան երկրի մեծամասնությունը կազմող գյուղացիներին կարգախոսների մակարդակում բացատրել իրենց շարժման նպատակը։ Պետք է ոչ մրցունակ և «անհավես» կարգախոսներն արհեստական սելեկցիայով զտել և թողնել առավել սրտահարազատները, օրինակ՝ «առանց թուրքի Հայաստան»։

2) Մեդիասփռումը։ 2018 թ․-ին մեծ խնդիր լուծեցին ՀՀ-ում գործող արևմտյան հովանավորությամբ ԶԼՄ-ները։ Այսօր պետք է լարվեն մեր բոլոր մեդիաուժերը՝ եղածները, դրանցից զատ՝ մեկ միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը (մասամբ այդ դերը տանում է հարթակ22ը), ինչպես նաև մարդ-մեդիաների ակտիվացումը։ Անգամ 100-ից քիչ լսարան ունեցող մարդու մեկ օրադրվագը (story) մեդիաթողարկում է և կարող է ևս 1 հոգու դուրս կանչել պայքարի։

3) Ակտիվ երիտասարդ ինքնակազմակերպիչները։ Ընդդիմությունը պետք է հրաժարվի իշխանություն եղած ժամանակ իրեն բնորոշ բյուրոկրատական պատերնալիզմից և մղի իր երիտասարդական թևերի ամեն առանձին անհատի ավելի ակտիվ ու պատասխանատու գործողության, այդ թվում՝ հարթակային ելույթի։ Պետք չէ խուսափել առանձին ձախողումներից։ 1988 թ․-ին ամեն ցանկացող մուտք ուներ հարթակին․ բնական սելեկցիայով զտվեցին ամենաընդունակները։

Պատրաստի պատասխաններ

1) «Ո՞վ ա լինելու սրանից հետո» — «Ընտրություններով կորոշվի։ Ընտրություններ չեն կարող չլինել և ըստ այդմ՝ իշխանությունը չի կարող խլվել ժողովրդից։ Նախ՝ որովհետև ընդդիմությունը բազմաշերտ է, և մեկ հոգին առանձին վերցրած չի կարող ամբողջ իշխանությունը յուրացնել։ Երկրորդ՝ դե-ֆակտո կոլաբորացիոնիստների՝ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու պարագայում ոչ մի գործադիր չի կարող աշխատել։ Ներքին կայունությունը վերականգնելու համար ընտրությունների կոչեր կանեն նաև արտաքին ազդեցիկ դերակատարները»։

2) «Դու անեիր, կգայի, X-ի արած միտինգին չեմ գա» — «Համարի՛ր, որ ես եմ անում։ Ես միտինգին դնում եմ իմ ժամանակը, ջանքը, նյարդերը, հույսերը, ուրեմն դա նաև ի՛մ միտինգն է, արի՛՝ վստահելով ինձ»։

Պետք է խուսափել

1) Ներընդդիմադիր ճամբարում անժամանակ «տորթաբաժանումներից», ընթացիկ մանր անհաջողություններն իրար վրա գցելուց ու իրար մեղադրելուց։ Ձախողելու դեպքում ոչ միայն ընդդիմության պատասխանատուները, այլ 3 միլիոն մարդ զրկվելու է «տորթից», իսկ ընթացիկ մանր անհաջողությունները պետք է հասկանալ ու շտկել, ոչ թե ֆիքսվել ու «թթվել»։

2) Ուժայինների և կապիտուլյանտի վարձկանների սադրանքներին տրվելուց, նա՛մանավանդ բռնություն կիրառելուց։

… շարունակելի»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS