Երեկ իշխանությունը սադրանք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակին հարակից Մոսկովյան փողոցում։ AntiFake.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ մի ավտոմեքենա 2018 թվականի իշխանափոխության ընթացքում հայտնի դարձած «Դուխով» երգը բարձր միացրած մոտեցել է Ֆրանսիայի հրապարակին և մի քանի պտույտ տվել։
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ի սկզբանե ուշադրություն չեն դարձրել սադրանքին։ Սակայն ավտոմեքենայի «դուխով» վարորդն ու ուղևորները չեն բավարարվել մի քանի պտույտ տալով։ Նրանք շարունակել են «Դուխով» երգը միացրած վարել ցուցարարներին զայրացնելու նպատակով այնքան ժամանակ մինչև մի քանի ցուցարարներ հորդորել են սադրիչներին հեռանալ այնտեղից։ Բայց սադրիչներից մեկը սկսել է հայհոյել հավաքվածներին, ինչից հետո իրավիճակը թեժացել է։
Քաղաքացիները «լարել են» սադրիչներին Մոսկովյան փողոցից, որոնք, չհաջողացնելով ավարտին հասցնել իրենց սադրանքը, փախել են այնտեղից։ AntiFake.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնող ցուցարարները սադրանքի հեղինակներին կապում էին «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավորի հետ։
Դեպքի ավարտին ականատես է եղել ու միջամտել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Իրավապաշտպանի խոսքով՝ սադրիչները դիտավորությամբ փորձել են զայրույթ հարուցել Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնող ցուցարարների շրջանում՝ միացնելով 4 տարի առաջ տարածված այն երգը, որով Փաշինյանը մարդկանց խաբելով եկավ իշխանության։ Սադրիչների նպատակն էր, որպեսզի ֆիզիկական հաշվեհարդար տեղի ունենա»,- գրում է AntiFake.am-ը։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33