TOP նոր
» » » «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26

«Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26

20-05-2022, 09:42 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
20 Մայիս 2022, 09:42 - NovostiNK
«Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26

«Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Հայաստանում գտնող Լիտվայի նախագահի շարասյունը մտավ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։

«Այս պահին դուք բանակցում եք մի անձի հետ, ով չի ներկայացում հայ ժողովորդի շահերը։ Դավաճան Նիկոլը որևէ մանդատ չունի Արցախի հարցում որևէ բանակցության, որևէ պայմանագրի»,- բարձրախոսով հայտարարում են նախագահականի դիմաց հավաքված Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները։

Նախագահական նստավայրի դիմաց հավաքված են մեծ թվով ոստիկաններ։ Ակցիայի մասնակիցների առջև նրանք մի քանի շարք պատ են կազմել։

«Մեր նպատակն այսօր քաղաքական բողոք արտահայտելն է, ներկայացնելն է մեր պահանջը, որ Նիկոլը որևէ մանդատ չունի բանակցելու Արցախի, Հայաստանի հարցով և եվրոպական երկրները աչք են փակում այն բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում։ Սա է մեր նպատակը, մենք մեր բողոքը ներկայացնում ենք քաղաքակիրթ»,- ավելի վաղ ասել էր ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նախագահական նաստավայրի դիմաց հայտարարեց, որ այստեղից շարժվելու են Հանրապետության հրապարակ՝ Մարիոթ հյուրանոց. «Այնտեղ իբրև թե Հայաստանում ազատ խոսքի, մամուլի, քաղաքացիական կազմակերպութունների, միությունների համաժողով է, գնալու ենք այնտեղ ու ասելու, որ Հայաստանում խոսքի ազատությունը ոտնահարված է, մամուլը ոտնահարված է, ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, չկան իրավապաշտպան կազմակերպություններ, չկա քաղհասարակություն»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS