TOP նոր
» » » Ազատության համն առած մարդիկ ոնց են այս թմբիրի մեջ հայտնվել, լա՞վ է հիմա․ Շուշան Պետրոսյան

Ազատության համն առած մարդիկ ոնց են այս թմբիրի մեջ հայտնվել, լա՞վ է հիմա․ Շուշան Պետրոսյան

16-06-2022, 09:01 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
16 Հունիս 2022, 09:01 - NovostiNK
Ազատության համն առած մարդիկ ոնց են այս թմբիրի մեջ հայտնվել, լա՞վ է հիմա․ Շուշան Պետրոսյան

«1988-ի նստացույցին երգչուհի Շուշան Պետրոսյանը ներկայացրել է Գեղարվեստի ակադեմիան։ Ազատության հրապարակում համահայաստանյան ուսանողական նստացույցի մասին վերհուշի ժամանակ Պետրոսյանը պատմեց․

«Այստեղ իմ առաջին երաժշտական կարիերան է եղել, «Առաքել Մուշեղ»-մ եմ առաջին անգամ երգել, տարիներ անց այն ձայնագրվեց, գործաքավորվեց։ Ինչ ասեմ․․․ այնպիսի օրերի ենք այստեղ ներկա եղել․․․ նախ մտավորականությունն էր այստեղ։ Ուրեմն 88-ին, երբ սովետական միության երկաթե դարպասները նոր կոտրել էինք, ոչ կանոնավոր բանակ ունեինք, ոչ պետականություն, բայց ունեինք կամք, արժանապատվություն ու սուրբ գաղափար՝ ազատ, անկախ հայրենիքն ու անկախ Արցախը։ Ուզում եմ հասկանալ, այդ ազատության համն առած մարդիկ ոնց են այս թմբիրի մեջ հայտնվել, լա՞վ է հիմա , հա՞, ամոթ չի, նորմալ հային հարիր է այս ամեն ինչը»։

Նա խոսքով՝ պետք չէ հուսահատվել, պարզապես պատմությունից դասեր քաղել է պետք։

Շուշան Պետրոսյանը սկսեց երգել «Առաքել Մուշեղ» երգը։ Նրան միացան նաև Ազատութհան հրապարակում հավաքված քաղաքացիները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS