ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխող ուժի ղեկավարն օրեր առաջ կրկին հայտարարեց, թե հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել:
Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին:
Սրա մասին խոսում է մեկը, ում նախաձեռնությամբ Հայաստանից Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում:
Սրա մասին խոսում է մի մարդ, ով հասցրել է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին մոլորեցնել, թե եկել է խաղաղության օրակարգով, մտնում ենք խաղաղության դարաշրջան, իսկ հիմա ասում է, թե, գիտե՞ք, խաղաղությունը միայն մեզանից չէ կախված, իսկ մեզ ոչնչացնելու մեծ սպառնալիք կա:
Ի դեպ, ոչ միայն քաղաքական, այլ բարոյական տեսանկյունից տեղին չէ խոսել Արցախին հատկացված սոցիալական օժանդակության մասին հենց միայն այն պատճառով, որ 35-40հզ մարդ զրկվել է իր տնից, իր հողից ու ջրից, Արցախի տնտեսությունը, ենթակառուցվածքները մեծ հարվածներ են ստացել, իսկ այս դեպքում Հայաստանի ցանկացած իշխանության առաքելությունը պետք է դառնար պաշտպանելու ու օժանդակելու իր հայրենակիցներին:
Այս հատկացումների և դրանց արդյունավետության մասին մեկ այլ առիթով կխոսեմ:
Լսել ե՞ք երբևէ, որ ՀՀ որևէ նախկին ղեկավար գրեթե ամենամսյա ռեժիմով խոսեր Արցախին հատկացվող բյուջետային հատկացումների, լրացուցիչ ծրագրերի մասին: Իհարկե ոչ: Որովհետև դա բնական էր, դա բոլորի համար օրինաչափ երևույթ էր:
Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե տուն չունես, հարազատ ես կորցրել, բայց գիտե՞ս մենք քեզ սոցիալական օգնություն ենք տրամադրում, սա հեռու է բոլոր կարգի բարոյական, մարդկային և տրամաբանական նորմերից:
Լավ է չեն ասում, որ պատերազմի ժամանակ կորցրած մեծածավալ սպառազինությունը, զորամասերը օպտիմալացման հետևանք են և բխում է բանակում իրականացվող բարեփոխումների ծրագրից:
Շարունակում եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամից առաջ նախևառաջ առկա է բարոյական ճգնաժամ և առանց որի հաղթահարման քաղաքական ճգնաժամ հաղթահարելը շատ բարդ է լինելու»։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33