TOP նոր
» » » ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք. Արթուր Վանեցյան

ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք. Արթուր Վանեցյան

20-06-2022, 09:08 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք. Արթուր Վանեցյան

20 Հունիս 2022, 09:08 - NovostiNK
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադառնալով Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցներին, գրում է.

«Տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:

Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:

Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:

Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:

Ըստ լրատվամիջոցների՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS