Քննչական կոմիտեն Արգիշտի Քյարամյանի ու զոհված զինծառայողների ծնողների հանդիպման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որտեղ ասված է.
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.
2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։
Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:
Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:
Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:
Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33