TOP նոր
» » » Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը

Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը

15-07-2022, 09:26 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը

15 Հուլիս 2022, 09:26 - NovostiNK
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայաստան Մուրադ Փափազյանի մուտքը թույլ չտալուն, գրել է.

«Մուրադ Փափազյանին «անցանկալի անձ» ճանաչելու միակ հիմքը կարող էր լինել պետական անվտանգությանը իբր վնաս պատճառելու վերաբերյալ հավաստի տվյալը։

Ֆրանսիայում միանշանակ բարի համբավ և անձամբ Նախագահի կողմից բազմիցս ընդունելության արժանացած մարդու պարագայում ուղղակի հավատ չի ներշնչում, որ կան այդպիսի վարկաբեկիչ հավաստի տվյալներ։ Ինչևէ, դա պետական գաղտնիք է, և մեր դատողությունները կարող են սահմանափակվել միայն հայ գործիչի հրապարակային գործունեությամբ։

Եվ ահա հապճեպ ի հայտ եկան մի շարք «մամլո խոսնակներ», որոնք ոչ միայն չկարողացան թաքցնել իբր թե իրենց հիացմունքը, այլև դրսևորեցին անհասկանալի իրազեկվածություն՝ կարծես իրենց համար պետական գաղտնիքը հասանելի է։ Ըստ այդ դեմքերի՝ Փափազյանը, մասնավորապես, նսեմացրել է պետական խորհրդանիշերը։ Ըստ Սահմանադրության 21-րդ հոդվածի՝ Հայաստանի խորհրդանիշերն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։

Որքանով ծանոթ եմ Փափազյանի հրապարակային գործունեությանը, նկատել եմ ճիշտ հակառակը՝ սրբորեն պաշտպանում է հիշյալ խորհրդանիշերը։

Ուստի առաջարկում եմ նույն կերպ հրապարակեք խորհրդանիշերը նսեմացնելու կամ այդպիսի փորձի գեթ մեկ փաստ, որը դրվել է իրավասու մարմնի որոշման հիմքում։ Թերևս, դուք դա կարող եք անել՝ կարծես իրազեկվածության խնդիր չունեք։ Կրկնում եմ՝ խոսքը Հայաստանի խորհրդանիշերի, այլ ոչ թե կուռքերի մասին է ...»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS