TOP նոր
» » » ՔՊ-ն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել կրկին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով

ՔՊ-ն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել կրկին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով

22-07-2022, 10:03 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
22 Հուլիս 2022, 10:03 - NovostiNK
ՔՊ-ն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել կրկին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով

Ազգային ժողովի խորհուրդն այսօր ժամը 10։30-ին արտահերթ նիստ է գումարելու ՔՊ-ականների օրակարգով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Այդ ցուցակում ընդգրկված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանը։

Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Նա «մի քանի պատճառներից» երկուսն էր նշել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS