TOP նոր
» » » Իշխանականները Արցախի պաշտոնական հրավերն ընդունելո՞ւ են. Գեղամ Մանուկյան

Իշխանականները Արցախի պաշտոնական հրավերն ընդունելո՞ւ են. Գեղամ Մանուկյան

25-07-2022, 08:59 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Իշխանականները Արցախի պաշտոնական հրավերն ընդունելո՞ւ են. Գեղամ Մանուկյան

25 Հուլիս 2022, 08:59 - NovostiNK
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Սեպտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ այցելելու պաշտոնական հրավեր ունի։ Ո՞վ է գալու.. Նոր ջրբաժան։

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն այսօր շտապել էր արձագանքել թյուրըմբռնման առիթ դարձած լուրերին, թե Հայաստանի ընդդիմությունն Ազգային ժողովում է լինելու սեպտեմբերին, երկար-բարակ գրառում էր արել, որն հատուկ է իր ոճին։ Հետո պարզաբանեց այդ շտապողականության պատճառը։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի իրարահաջորդ երկու պաշտոնական գրություններում կրկնել է Արցախ այցելելու, սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության օրվան մասնակցելու հրավերը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ԲՈԼՈՐ խմբակցություններին։ Անցնող երկու տարիներին, կապիտուլացիոն հայտարարությունից հետո, շատերս ենք այցելել Արցախ։ Պատգամավորական կարգավիճակով շատ ընդդիմադիր գործիչներ մշտապես եղել ենք Արցախի Հանրապետությունում։ Հրավերի չենք սպասել։ Անգամ մեր այցը խոչընդոտվեց Հայաստանի իշխանությունների եւ նրանց ակնարկով՝ ռուս խաղաղապահների կողմից։ Բայց հակառակ դրան, Արցախում միշտ զգացել ենք իբրեւ մեր տանը։ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ԱԺ ԲՈԼՈՐ խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հանդիպել ենք տարբեր ձևաչափերով։ Այս հրավերն էլ ենք ընդունելու։

Շատերս սեպտեմբերի 2-ին կլինենք Արցախում։ ԲԱՅՑ։ Շատ կարևոր է, որ Արթուր Թովմասյանի հրավերն ընդունի Հայաստանի ԱԺ քաղաքական մեծամասնությունը։ Ակնան իր հայրենիք համարած, լուսանկարներով կիսված, հետո իր իսկ շեֆի ստորագրությամբ առանց մեկ կրակոցի թշնամուն հանձնած Հայաստանի ԱԺ ներկայիս նախագահը, հետաքրքիր է, կարձագանքի՞ Արցախի իր գործընկերոջ հրավերին։ Քաղպայմանագիր խմբակցության քանի՞ պատգամավոր սեպտեմբերի 2-ին կլինի Արցախում, Ստեփանակերտում առնվազն։ Լավ առիթ է, վերջապես կարելի է գումարել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ԱԺ միջխորհրդարանական համատեղ նիստը։ Այն չի կայացել արդեն 2 տարուց ավել։ Ընդդիմության բազում անգամներ հնչեցրած պահանջն անտեսվել է Հայաստանի ԱԺ ղեկավարության կողմից։

Պատճառաբանումներից մեկն Արցախի Հանրապետության ԱԺ նախագահին ինչ-որ անհիմն հղում տալն էր, որն Արթուր Թովմասյանը հետո հերքեց։ Հիմա արդեն Արցախի Հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ԲՈԼՈՐԻՍ հրավիրում է Արցախ, սեպտեմբերի 2-ին։ Ընդդիմադիր պատգամավորներն, անգամ առանց հրավերի, գնալու են։ Իշխանականները Արցախի պաշտոնական հրավերն ընդունելու՞ են։

Ժամանակը գնաց։

Հ.Գ. լուսանկարներից մեկում 2022թ. ապրիլի 12-ին, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորներով սպասում ենք Աղավնո գյուղի անցակետում, որ թույլատրվի Արցախ այցելությունը...»։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ էր հղել Հայաստանի խորհրդարանականներին,մասնավորապես նշելով. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS