TOP նոր
» » » Ստեփան Դանիելյան. Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ

Ստեփան Դանիելյան. Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ

22-08-2022, 10:18 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
Ստեփան Դանիելյան. Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ

22 Օգոստոս 2022, 10:18 - NovostiNK
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից օգոստոսի 23-ին հրավիրած հանրահավաքին, գրում է.

«Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ։ Ինչու։

2018-ի իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման ակտն էր։

Կուսակցությունները դարձել էին իշխանության ռեսուրսներին տիրանալու գործիքի, աշխատանքի տեղավորման բյուրոյի, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորության, առանց հասարակությանը ներկայացնելու ապագայի նախագծեր, առանց համախմբելու դրա համար անհրաժեշտ ազգի ինտելեկտուալ պոտենցիալը, իսկ կուսակցականի հիմնական արժեքը ցանկացած եղանակով ձայն բերելու հմտությունն էր։ Այսինքն, չդառձան լայն հանրային-քաղաքական ինստիտուտներ, որտեղ կան որոշումներ կայացնելու հանրության համար լեգիտիմ ու վստահելի մեխանիզմներ։

Մինչ 2018-ը որոշակի դերակատարություն էին իրականացնում ՀԿ-ները, իրավապաշտպանները, որոնք վերջնականապես վարկաբեկվեցին, դառնալով գործող իշխանության ու արտաքին շահերի կամակատարներ։

Հիմա նոր տրամաբանության վրա հիմնված հանրային-քաղաքական միավորումներ ստեղծելու ժամանակն է, ստվերում տարերային ձեւով նման նախաձեռնություններ են կազմակերպվում։ Սա պայթյունից առաջ, առերեւույթ խաղաղ, բայց մեծ պոտենցիալի կուտակման փուլ է։ Նաեւ իրական, այլ ոչ թե պատվերով, քաղաքացիական հասարակության կառուցելու սկիզբ։

Կարեւոր է, որ Էդգար Ղազարյանը որպես անձ է հանդես գալիս, ու դիմում է հանրությանը։ Հասկանալի, թե ով է որոշում կայացրել ու ով է պատասխանատու։ Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ։

Հ.Գ. Ցավոք, օգոստոսի 23-ին մեկնում եմ երկրից եւ չեմ կարող միանալ նախաձեռնությանը»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS