TOP նոր
» » » Աղասի Ենոքյան. Թուրքերի շահն ակնհայտ է, Նիկոլի շահն էլ է ակնհայտ

Աղասի Ենոքյան. Թուրքերի շահն ակնհայտ է, Նիկոլի շահն էլ է ակնհայտ

25-08-2022, 10:07 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
Աղասի Ենոքյան. Թուրքերի շահն ակնհայտ է, Նիկոլի շահն էլ է ակնհայտ

25 Օգոստոս 2022, 10:07 - NovostiNK
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.

«Սյունիքի միջանցքների պրոյեկտը շրջանառության մեջ մտավ 2020թ․ նոյեմբերի 9-ի ռուս թուրքական եռակողմ հայտարարության շնորհիվ։

Թուրքերի շահն ակնհայտ է՝ նրանց համար սա պանթուրքիստական նախագծի կարեւոր առանցք է, իսկ ռուսների շահն այն էր, որ ցանկանում էին իրենց վերահսկողությունը սահմանել այդ առանցքի վրա, եւ դրանով պանթուրքական նախագծի կարեւոր մասը իրենք կառավարեն։ Նիկոլը այս եռակողմի ոչ թե երրորդ կողմն է, այլ ջոկերը, եւ ռուսները սկզբում ունենալով ուժեղ խաղաթղթեր, այս ջոկերն աշխատեցնում էին իրենց խաղի համար։

Հետագայում ռուսների խաղաթղթերը թուլացան, նրանք հասկացան, որ չեն կարող վերահսկել միջանցքը, եւ իրենց ջոկերին դրեցին այդ նախագիծը տապալելու վրա։

Հիմա խաղի երրորդ փուլն է․ ռուսները մի կողմից հասկանում են, որ ռեսուրսներ չունեն միջանցքը վերահսկելու, մյուս կողմից գիտեն, որ ջոկերն իրենց ձեռքում է, ու վերաբացում են միջանցքների մասին խոսակցությունը, որպեսզի ջոկերին ու միջանցքը թուրքերին ծախեն։

Նիկոլի շահն էլ է ակնհայտ․ ով կասի, որ իրեն կենդանի կթողնի, այսինքն՝ չի զրկի իշխանությունից, նրա կողմից էլ ինքը կխաղա»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS