TOP նոր
» » » Չալաբյան. Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման

Չալաբյան. Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման

17-10-2022, 09:56 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Չալաբյան. Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման


17 Հոկտեմբեր 2022, 09:56 - NovostiNK
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանրային քննարկման է դրել Որոշման նախագիծ, որով նախատեսում է ընդամենը 150 000 $-ի ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն տրամադրել ցանկացած անձի, առանց նրա ազգային պատկանելիության հետ կապված սահմանափակման: Ակնհայտորեն, սա բաց հրավեր է մեր թշնամիներին՝ էժան գնով Հայաստանի քաղաքացիություն գնել, և ժամանակի ընթացքում օրինական ճանապարհով ստեղծել ընտրողների հոծ բանակ, որն ընդունակ է լինելու ազդել Հայաստանում իշխանության ձևավորման վրա (չեմ զարմանա, եթե այս իշխանությունը թշնամական երկրների քաղաքացիներին նույնիսկ զեղջեր տրամադրի՝ այդ գործընթացը արագացնելու համար):

Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման Արդարադատության նախարարության կայքում: Կոչ եմ անում ձեզ՝ չափսոսել ձեր ժամանակը, կից հղումով մտնել կայք, և վճռական Ոչ ասել այս նախագծին, միաժամանակ պահանջելով Կառավարությունից՝ հստակ սահմանափակում դնել բոլոր այն երկրների քաղաքացիերի համար, որոնք թշնամական գործողություններ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կանխավ շնորհակալ եմ բոլոր շահագրգիռ արձագանքների համար»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS