TOP նոր
» » » Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ է ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը 2013-ին

Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ է ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը 2013-ին

5-01-2014, 12:15 Դիտումներ: Քաղաքական, Հասարակություն
Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ է ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը 2013-ին
5 Հունվար 2014, 12:15 - NovostiNK
Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ է ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը 2013-ին: Մեր այս հարցին նա պատասխանեց.

«2013 թվականն իր ամբողջության մեջ կյանքի մի շրջափուլ էր՝ իր դրական և բացասական պահերով: Եղան թե՛ ձեռքբերումներ, թե՛ ձախողումներ: Ձեռքբերումներից կառանձնացնեի դոցենտի գիտական կոչում ստանալը:Բացի հերթական գիտական աշխատության լույսընծայումը, անձնական, մարդկային առումով, արդեն մի քանի առիթներով նշել եմ, ինձ համար արժեքների և հարաբերությունների վերանայման, վերաարժևորման տարի էր, երբ տարբեր փորձությունների միջով անցնելիս ավելի ուժեղացած եմ ինձ զգում: Ձախողումներից չէի ցանկանա առանձնացնել, դրանք այնքանով եմ կարևորում, որ հնարավորություն են ընձեռում դասեր քաղել և շարժվել առաջ:

Պատգամավորական գործունեության մեջ ինչ հաջողվեց, ինչ՝ ոչ: Գնահատական տալը միշտ էլ բարդ է, դրական եմ համարում այն, որ հաջողվեց սկսել սկզբունքային լուծումներ պարունակող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հաջորդ տարում, կարծում եմ, կհասնեն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, օրինակ՝ փաստացի աշխատանքային հարաբերությունների կարգավորման հետ կապված, պատմության և մշակույթի հուշարձանների հետ կապված և այլն: Սակայն դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը, ուստի հաջորդ տարի պետք է ավելի ինտենսիվ ու ակտիվ կերպով աշխատել»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS