TOP նոր
» » » Երեւանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

Երեւանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

17-10-2013, 16:55 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
17 Հոկտեմբեր 2013, 16:55 - NovostiNK
Երեւանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչըԵրեւանում հոկտեմբերի 18-19-ը կկայանա Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպումը:

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե վաղը հանդիպման մասնակիցների առջեւ հանդես կգա Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` «ՆԱՏՕ-ի գործընկերությունները` ապագայի անելիքները» ելույթով:

Նույն օրը նախատեսված է Ափաթուրայի ճեպազրույցը լրատվամիջոցների համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը արդեն իսկ Երեւանում է, որտեղ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS