Երեկ երեկոյան Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկված Armenia Today կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանին եւ երեք ակտիվիստին անազատության մեջ պահել են երեք ժամից ավելի, որից հետո որոշել են վարչական վարույթ իրականացնել նրանց նկատմամբ իբր ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար: Իսկ ոստիկանների պահանջները, պարզվում է, եղել են այն, որ ակտիվիստները հանեն դիմակները, քանի որ երեկ, ինչպես ասում են ակտիվիստները, «հայ ազգային կրակոտ դդումի տոնի կապակցությամբ» կրել են դիմակներ եւ Ս. Սարգսյանին տարել են «կրակոտ դդում»:
«Ի վերջո վարչական վարույթ հարուցվեց, որ նախագահի նստավայրի մոտ փորձել են նախագահին նվեր փոխանցել, իրենց օրինական պահանջը` հանել դիմակները` չեն հանել եւ դիմակ չհանելու պատճառով են բերման ենթարկել ոստիկանություն: Այսինքն` բացատրվեց, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար է եղել բերման ենթարկելը, իսկ իրենց օրինական պահանջը եղել է դիմակները հանելը»,-ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Այժմ Ա. Կիվիրյանի փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանությանը: Նրա կարծիքով ոստիկանություն բերման ենթարկելը եւ ազատությունից զրկելը եղել է ապօրինի:
«Արգիշտիին երեք ժամ ու կեսից ավելի են պահել ոստիկանությունում, 3 ժամ 15 րոպե հետո` մյուս աղջիկներին, 3 ժամից ավելի իրավունք չունեին պահելու: Մենք պատրաստվում ենք հաղորդում ներկայացնելու, որ իրենց ապօրինի բերման են ենթարկել, ազատությունից զրկել են՝ ապօրինի բռնության գործադրմամբ տեղափոխել են ոստիկանություն, ինչը քրեորեն պատժելի արարք է ՀՀ օրենսդրությամբ: Իմ կարծիքով իրականում հետապնդում է իրականացվում Արգիշտիի նկատմամբ, որովհետեւ նրան արդեն որերորդ անգամ ապօրինի կարգով բերման են ենթարկում ոստիկանություն»,-ասաց Լ. Սահակյանը:
Քրիստինա Մկրտչյան
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07