TOP նոր
» » » Ա.Ասատրյան. Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով

Ա.Ասատրյան. Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով

21-01-2014, 12:48 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
21 Հունվար 2014, 12:48 - NovostiNK
Ա.Ասատրյան. Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով«2014թ-ին շարունակելու ենք ծրագրերը անօթևան անձանց մասով, հարյուր շահառուների համար տարվա ընթացքում կտրամադրվի կացարան, սոցիալական ծառայություններ: Բացի այս, կսահմանվի այն սոցիալական փաթեթը, որը տրամադրվելու է տարեց անձանց»,- ներկայացնելով ընթացիկ տարվա նախարարության առաջնահերթությունները և գերակա ուղղությունները նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների բաշխման գործընթացին, ապա նախարարը հիշեցրեց, որ 2012թ-ին ձևավորվեց այդ մոդելը, որի շրջանակում անցած տարի մի խումբ անձիք` հաշմանդամություն ունեցող, մանկատան նախկին սաներ և այլն, սոցիալական բնակարաններ ստացան Մարալիկում.

«Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով և հուսանք, որ առաջիկա տարիներին մենք կկարողանանք լուծել այն խնդիրները, որ կուտակվել են տարիներով»,- տեղեկացրեց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS