TOP նոր
» » » ԱԺ լսումները՝ ժամանցային միջոցառում

ԱԺ լսումները՝ ժամանցային միջոցառում

2-11-2013, 11:06 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
2 Նոյեմբեր 2013, 11:06 - NovostiNK
ԱԺ լսումները՝ ժամանցային միջոցառումԱԺ լսումները գնալով վերածվում են ժամանցային միջոցառումների: Բանն այն է, որ խորհրդարանի հանձնաժողովները վերջերս իրենց լսումները կազմակերպում են ԱԺ շենքից դուրս, հիմնականում հյուրանոցներում: Իսկ լսումներն ընդմիջվում են բավական ճոխ հյուրասիրություններով: Երեկ, օրինակ, ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը ՀՀ ազգային պատկերասրահում լսումներ էր կազմակերպել պատմական հուշարձանների պահպանման թեմայով: Իսկ ընդմիջմանն էլ եղել է շքեղ ֆուրշեթ' ճոխ ուտեստներով, էկզոտիկ մրգերով, շոկոլադե ֆոնդյուով եւ այլն:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին էլ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ էր արել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, իսկ օրակարգում եղել էր ընդամենը 1 հարց՝2013թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվությունը: Հանձնաժողովի արտագնա նիստն ուղեկցվել էր սաունայում, լողավազանում հրաշալի ժամանցով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS