TOP նոր
» » » «Հայաստանի այսօրն ու վաղը»

«Հայաստանի այսօրն ու վաղը»

11-02-2014, 17:31 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
11 Փետրվար 2014, 17:31 - NovostiNK
«Հայաստանի այսօրն ու վաղը»Հինգշաբթի «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում է հրավիրել «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով, որին կմասնակցեն երեք նախկին արտգործնախարարները՝ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը և ես:
Ցանկալի կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաև առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց զուտ ժամանակի բերումով նա չի կարողանալու մասնակցել:
Համենայնդեպս, ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել երեք արտգործնախարարներով անդրադառնալու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին: Վստահ եմ՝ մենք կխոսենք տարբեր թեմաների մասին, բայց հաշվի առնելով, որ դա արտգործնախարարների քննարկում է, շեշտը կդրվի արտաքին քաղաքականության վրա:

Այսօր, իսկապես, այդ հարթության վրա բազմաթիվ զարգացումներ կան, որոնք մեր ժողովրդի համար ճակատագրական կարող են լինել, և արժե, որ դրանք առավել խորքային վերլուծության և քննարկման արժանանան:

Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի՝ փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, «Երևան» հյուրանոցում։ Այն կվարի «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS