TOP նոր
» » » Ն.Փաշինյան. «Եվրամիությունը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնուրույն, անկախ երկիր և դա միայն իշխանությունների մեղավորությունն է»

Ն.Փաշինյան. «Եվրամիությունը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնուրույն, անկախ երկիր և դա միայն իշխանությունների մեղավորությունն է»

11-02-2014, 18:07 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
11 Փետրվար 2014, 18:07 - NovostiNK
Ն.Փաշինյան. «Եվրամիությունը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնուրույն, անկախ երկիր և դա միայն իշխանությունների մեղավորությունն է»«Եվրամիությունը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնուրույն, անկախ երկիր և դա միայն իշխանությունների մեղավորությունն է»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս, անդրադառնալով վերջին զարգացումներին, ասաց. « Երբ ոչ ինքնուրույն երկիրը սկսում է խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, եվրոպացիները իրենք իրենց մեջ սկսում են հարց տալ` սա Հայաստա՞նն է խոսում Ղարաբաղի մասին, թե՞ Ռուսաստանը, այսինքն` երրորդ երկրի կողմից գազային կամ նավթային հարցերում ինչ-որ մեկին պատժելու մասին է խոսքը»:

«Հայաստանը ձախողել է այնպես, որ արևմուտքում Ղարաբաղի հակամարտությունը ընկալվում է ոչ որպես շարժում, ինչպես եղել է այն ժամանակ, երբ շարժումը նոր սկսվել էր»,- հայտարարեց Փաշինյանը:

Պատգամավորը շեշտեց նաև, որ այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ձևավորվել է գաղջ մթնոլորտ և դրա միակ մեղավորները ՀՀ ներկայիս իշխանություններն են:

Պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ Ն.Փաշինյանի մեղադրանքը, թե փաստորեն, ՌԴ թելադրանքով Հայաստանը պատրաստ չի եղել ստորագրելու և համաձայնության գալու այդ փաստաթղթի շուրջ նույնն է, ինչ ասել, թե Հայաստանը ուղորդվում է այլմոլորակայինների կողմից:

«Պարոն Ֆարմանյան, ես չասացի Ռուսաստանն է թելադրել: Բայց փաստ է, որ ԵՄ-ն այսօր մեզ ասում է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ, բայց պետք է մենք ի սկզբանե ասենք, թե Հայաստանը ինչ կարող է րեն թույլ տալ կամ չտալ այդ համագործակցության շրջանակում և ոչ թե կոնկրետ ինչ-որ փուլում պարզվի, որ, ենթադրենք, քննարկվող բանաձևը կարող է հակասել նույն ՄՄ-ին»,- իր հերթին ասաց Ն.Փաշինյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS