TOP նոր
» » » Երեկվա բախումները քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞րն են հրահրել

Երեկվա բախումները քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞րն են հրահրել

6-11-2013, 13:40 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
Երեկվա բախումները քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞րն են հրահրել
6 Նոյեմբեր 2013, 13:40 - NovostiNK
Դեռևս հայտնի չէ, թե ով է երեկ կիրառել պայթուցիկները, մինչդեռ հայտնի է հստակ, որ ժողովրդի շարքերում կային քաղաքացիական հագուստով ոստիկաններ. ասաց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Նրա կարծիքով` Շանթ Հարությունյանը պայքարում էր Հայաստանում արդարության հաստատման համար:

Ըստ ակտիվիստի` գոյություն ունի օրենսդրություն, համաձայն որի` նման իրավիճակներում ոստիկանության աշխատակիցը պետք է լինի ոստիկանական հագուստով ու տարբերանշաններով, ոստիկանն իրավունք չունի քաղաքացիական հագուստով լինել ժողովրդի մեջ:

«Մի քանի բախումներ հրահրել են հենց այդ` քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք ընթացքում բացահայտվեցին, որովհետև այնքան են մասնագիտացել նման ակցիաների ժամանակ, որ ժողովուրդը դեմքով նրանց ճանաչում է»,- նշեց Կիվիրյանը:

Նրա խոսքով` բոլորն ականատես են եղել երթի կազմակերպմանը, որը բռնի կերպով խոչընդոտվել է ոստիկանների կողմից, այնուհետեւ հաշված րոպեների ընթացքում հավաքվել են մի քանի հարյուր ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը նախապատրաստված էր: Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ նախկինում էլ ոստիկանությունը հատուկ իրականացրել է սադրանքներ, որպեսզի արդարացնի կոշտ միջոցները:

Ըստ նրա` երեկվա ակցիայի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել անգամ ոչինչ չանող, պարզապես կանգնած` երթին հետևող երիտասարդների հանդեպ: «Հայաստանում առկա է ոստիկանական քրեաօլիգարխիկ ռեժիմ: Ոստիկանությունը, իհարկե, կսարքի ապացույցներ, քանի որ գործ սարքելու մեջ ձեռք է բերել մեծ մասնագիտություն»,- նշեց Կիվիրյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS