«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում. թեեւ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ, չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը։ Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել։
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ, լինելով պատվիրակության ղեկավար, նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցի հնչելու գործում։ Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձեւելու մոդելներ է փորձում մշակել։ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրերը։ «Եթե անգամ մշակելու լինեմ, ձեզ այդ մոդելի մասին չեմ ասի»։
Միայն ասաց, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմի փոփոխություն դեռեւս տեղի չի ունեցել. «Ենթադրում եմ, որ այո, կլինի փոփոխություն, իսկ թե ինչ եղանակով, չեմ կարող ասել»»:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07