TOP նոր
» » » Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը

Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը

19-10-2013, 13:23 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
19 Հոկտեմբեր 2013, 13:23 - NovostiNK
Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստըԿառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի եւ տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը։ Զեկուցվել է, որ նախորդ տարի հիմնադրամի կողմից շուրջ 10 ձեռնարկություններում իրականացվել է 1 մլրդ 314 մլն դրամի ներդրում, կատարվել՝ 328 մլն դրամի ստորադաս փոխառություններ։ Տեղեկացվել է, որ առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի կողմից միջոցներ ներդնել եւս երեք ձեռնարկություններում։
Այնուհետեւ անդրադարձ է կատարվել հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների եւ անկախ աուդիտորական եզրակացությանը։
Քննարկվել եւ հաստատվել են նաեւ հիմնադրամի կողմից հրապարակվող եւ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը, հիմնադրամի ինքնածախսածածկման մեխանիզմով իրականցվող առաջիկա 3 տարվա ծրագիրը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS