TOP նոր
» » » Մաշտոցի պուրակից քաղաքացիներ են բերման ենթարկվել

Մաշտոցի պուրակից քաղաքացիներ են բերման ենթարկվել

13-05-2014, 13:32 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
13 Մայիս 2014, 13:32 - NovostiNK
Մաշտոցի պուրակից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ: Ոստիկանության լրատվական ծառայությունից այս պահին որևէ մեկնաբանություն չտվեցին, թե ինչն է եղել քաղաքացիների բերման ենթարկելու պատճառը՝ ասելով, որ ընդմիջումից հետո (ժամը 14:0-ին) միայն կարող են տեղեկատվության տրամադրել:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ այս պահին բերման են ենթարկվել Դվին Իսանյանը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյանը: Նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Երեկ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն բաց նամակ էր հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որտեղ մտահոգություն է հայտնում Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով կոչելու վերաբերյալ:

Նշենք, որ պուրակի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր, ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS