Այսօր ԱԺ–ում, երբ «Ազատություն» ՌԿ լրագրողը մոտեցել է ՀՀԿ–ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին հարց տալու, նա պահանջել է անջատել ձայնագրիչը և հայտարարել. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։
Սրանով նա չի սահմանափակվել և շարունակել է վիրավորանքների շարքը, իսկ երբ խոսակցությանը միջամտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողը, վերջինին Շուշան Պետրոսյանը կոպտել է. «Թռա՛ր ստուց»։
Այս միջադեպը ԱԺ–ում հավատարմագրված լրագրողների մեծ մասի վրդովմունք է առաջացրել։ Նրանք սկսել են քննարկել Էթիկայի հանձնաժողով դիմելու համար ստորագրահավաք սկսելու հարցը։
Իսկ մինչ այդ լրագրողների մի ստվար խումբ գնացել է Շուշան Պետրոսյանի աշխատասենյակ՝ նրանից բացատրություն պահանջելու։
Պարզվել է, սակայն, որ նա տեղում չէ, իսկ ճանապարհին լրագրողներին հանդիպած ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողներին խնդրել է տեղի ունեցածն իզուր չբարդացնել։
–Երևի տրամադրություն չի ունեցել,–իր գործընկերուհուն արդարացրել է Կ. Աճեմյանը։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07