TOP նոր
» » » "Սերժիկ, հեռացիր"-ի հետ կապված միջադեպ` ԱԺ-ում

"Սերժիկ, հեռացիր"-ի հետ կապված միջադեպ` ԱԺ-ում

8-11-2013, 14:58 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
8 Նոյեմբեր 2013, 14:58 - NovostiNK
"Սերժիկ, հեռացիր"-ի հետ կապված միջադեպ` ԱԺ-ումՔիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև:

Լևոն Զուրաբյանը, խոսելով հանրահավաքների ազատության մասին, օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չեկավ Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձեց պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ մնաց, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզեց՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտեց՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS