TOP նոր
» » » ՀՀ Նախագահի հրամանագրով ԶՈւ սպաներ են պարգևատրվել

ՀՀ Նախագահի հրամանագրով ԶՈւ սպաներ են պարգևատրվել

4-07-2014, 14:06 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
4 Հուլիս 2014, 14:06 - NovostiNK
ՀՀ Նախագահի հրամանագրով ԶՈւ սպաներ են պարգևատրվել
ՀՀ Նախագահի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար մեդալերով են պարգևատրել ՀՀ ԶՈւ սպաներ: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Վարդգես Լենդրուշի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Հայկազ Յուրիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ

Արիության մեդալով՝
Ալեքսանդր Արշակի ՑԱԿԱՆՅԱՆԻՆ զորամասի հրամանատար, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝
Ռոմիկ Ռուբենի Սարգսյանին զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS