TOP նոր
» » » Սակագների թանկացման ժամանակ արձագանքը միայն քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էր. տնտեսագետ

Սակագների թանկացման ժամանակ արձագանքը միայն քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էր. տնտեսագետ

7-07-2014, 17:05 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
7 Հուլիս 2014, 17:05 - NovostiNK
Սակագների թանկացման ժամանակ արձագանքը միայն քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էր. տնտեսագետ
«Գործարար շրջանակներից որևէ արձագանք չեղավ սակագների թանկացման ժամանակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` նշելով, որ արձագանքը միայն քաղաքացիական նախաձեռնությունների և անհատների կողմից էր:

«Հայաստանի էներգետիկ դաշտում շուկան ազատ չէ, այդ պատճառով էլ ներդրողները չեն գալիս Հայաստան»,-նման դիտարկում տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը` նշելով որ Հայաստանում էներգետիկ դաշտում գործում է ռուսական մոդելը:

Հանդիպմանը ներկա գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ հավելեց, որ իրենց բազմիցս հանդես են եկել մամուլի ասուլիսներով և նշել, որ սակագների թանկացման ազդեցությունը լայն կլինի:

«Մարդկանց ձեռքի փողի զանգվածի 10 տոկոսով նվազելը կհանգեցնի գնողունակության անկման»,-նշեց Մակարյաւնը:

Վահագն Խաչատրայի կարծիքով էլ Հայաստանը չի օգտագործում Իրանից և Վրաստանից գազ և լույս ստանալու հնարավորությունները. «Մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները և դրան կա խանգարող հանգամանք»:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել է 10%-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն հասցնելով այն 42 դրամի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS